Անընդունելի է փողոցներով հատել ծառերը

Կարծես ծառիս հոգեհանգիստը լինի… Հուզիչ էր, ինչ խոսք… Շեշտը դնողը, իշխանությունն է. «Казнить нельзя помиловать»… Նույնիսկ եթե ես լինեմ միակ մարդը, ով ձայն բարբառոյ յանապատի, պնդում է, որ անընդունելի է փողոցներով հատել ծառերը, ես դա անելու եմ, իսկ ցանկացած գործողության գնահատականը, միշտ տալիս է ժամանակը, նաև այն գիտնականներին, ովքեր վերջին 30 տարիների ընթացքում, որպես փորձագետներ, արդարացնում էին Երևանի իշխանությանը, նախկինում, խրախուսելով խոր էտը, այսօր էլ պնդելով, որ խոր էտի վնասների հետևանքով ծառերը պետք է հատել… Փորձագետի պնդումները 2015թ. առաջին գրառման մեջ։ ՀՈԱԿ մտնելու օրվանից տնօրենի կարգադրությամբ արգելել ենք խոր էտը։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից