Խաչատուր Ղալայան․ զոհվել է «Ղազախալիում»՝ մարտական ծառայություն իրականացնելիս

Խաչատուր Վասիլիի Ղալայան (1984-2023 թթ.). Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող:

Ծնվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: 2002-2004 թթ. ծառայել է Արցախի ՊԲ պատվո պահակային վաշտում։

Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին:

2022-ից ՊԲ պայմանագրային զինծառայող էր:

Զոհվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտի շրջանի Նարեշտար գյուղի «Ղազախալի» կոչվող տեղամասում` մարտական ծառայություն իրականացնելիս։

Փա՜ռք հերոսին.. 

«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից