Ադրբեջանը ռազմամթերքի խոշոր պաշարներ է ստանում նաև Եվրամիության անդամ Բուլղարիայից. Վարուժան Գեղամյան (լուսանկար)

NK Observer վերլուծական հարթակի վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Իսրայելից զատ, Ադրբեջանը ռազմամթերքի խոշոր պաշարներ է ստանում նաև Եվրամիության անդամ Բուլղարիայից։ Այդ մասին իր թելեգրամյան ալիքում հայտնում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․

«Ըստ հրապարակված տվյալների՝ վերջին ամիսներին եվրոպական այդ երկրից Ադրբեջան է ժամանել առնվազն 8 ռազմական բեռնատար օդանավ»։