Ադրբեջանը և ԱԹՍ-ներ արտադրող «Baykar»-ը համագործակցության պայմանագիր են կնքել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և ԱԹՍ-ներ արտադրող Baykar թուրքական ընկերությունը «Համատեղ հետազոտությունների, զարգացման և արտադրության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության թվիթերի էջից։

«Հուսով ենք, որ համաձայնագիրը լավ արդյունքներ կապահովի», – ասված է հաղորդագրությունում:

Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Թուրքիա այցի շրջանակում։