Ալիևը ԵԽԽՎ-ին և Եվրախորհրդարանին մեղադրել է «իսլամաֆոբիայի» մեջ

«Ցավոք, որոշ արևմտյան կառույցներ, որոնք իրենց ժողովրդավարական են անվանում, նույնպես հակաիսլամական գործունեությամբ են զբաղվում»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվում ընթացող «Բազմազանության պաշտպանություն. իսլամաֆոբիայի դեմ պայքար 2024 թվականին» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

Ալիևը նշել է, որ այսօր Եվրախորհրդարանը և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը դարձել են իսլամաֆոբիան քարոզող և այս գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն վարող հարթակներ։

Նա ընդգծել է, որ «ներկայիս բացասական միտումը դրսևորվում է որոշ համաշխարհային լրատվական կառույցների գործունեության մեջ»։