Մանուել Վարդանյան․ Զոհվել է Սրխավենդ գյուղի պաշտպանության մարտերում

Մանուել Էդուարդի Վարդանյան (2004-2023). Արցախի ՊԲ շարքային:

Ծնվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում: 2023 թ.-ին անցել է ժամկետային զինծառայության` որպես դիպուկահար:

Զոհվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի պաշտպանության մարտերում:

Փա՜ռք հերոսին… 

«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից