Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։