Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ․ Միշուստին

Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունությամբ, հատուկ նշանակություն է տալիս այդ տարածաշրջանում տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Բաքվում Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ասադովի հետ բանակցությունների ժամանակ․

«Հատուկ կարևորություն ենք տալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Շահագրգռված ենք մեր ընդհանուր տարածաշրջանի խաղաղությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ», – ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։