Լավրովի հայտարարությունները պարապ զրույց կամ պարզապես բառեր չեն

Շտապում եմ տեղեկացնել բոլոր ռուսատյացներին և ռուսամոլներին ։

Սերգեյ Լավրովի հայտարարությունները պարապ զրույց կամ պարզապես բառեր չեն:

Դրանք թե Ռուսաստանի, թե Հայաստանի համար լավ բան չեն խոստանում, նվազագույնը փոխադարձ հարաբերությունների հեռանկարների մասով։

Իսկ հիմա մի կողմ դնելով քաղաքական կոռեկտությունը, պարզապես հարցրեք ինքներդ ձեզ, թե ո՞ւմ է խիստ ձեռնտու Հայաստանի և Ռուսաստանի միջև «սառը պատերազմ» հրահրելը։

Հասկացաք ի՞նչ է իրականում տեղի ունենում։

Հուսով ենք ՝ հասկանում ենք, թե ինչ իրադարձությունների շեմին կարող ենք հայտնվել ։

Գրողը տանի, դուք հասկանո՞ւմ եք ինչ է սպասվում։

Իշխանությունը լրիվ անջատել է բանականությունը, հանուն իրենց աթոռների ՝ երկիրը հասցնել ամենասուր ճգնաժամի եզրին ՝ աշխարհի ամենաուժեղ աշխարհաքաղաքական խաղացողներից մեկի հետ։

Իսկ հիմա լուրջ, մենք գոնե հասկանո՞ւմ ենք հետևանքները:

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից