Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունները և իրավիճակը Գազայի հատվածում
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ և քննարկել երկկողմ հարաբերությունները և իրավիճակը Գազայի հատվածում, տեղեկացրել է ԻՌՆԱ-ն։
Իրանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է համատեղ ջանքերի շարունակման անհրաժեշտությունը երկրի նախագահի՝ վերջերս Անկարա կատարած այցի ժամանակ ձեռք բերված համաձայնագրերի կատարման ուղղությամբ։
Աբդոլահիանը հիշատակել է Գազայի իրադարձությունները՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները պաղեստինցիների դեմ։ Նա հույս է հայտնել, որ Իսլամական համագործակցություն կազմակերպության գործողություններն առաջիկայում արդյունավետ կլինեն «օկուպացիոն վարչակարգի ցեղասպանությունը և Իսրայելի ապարտեիդը կանգնեցնելու ուղղությամբ»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն իր հերթին նշել է Իրանի նախագահի Անկարա կատարած այցի կարևորությունը և ընդգծել, որ Անկարան պատրաստ է զարգացնել համագործակցությունը Թեհրանի հետ։
Նա նաև ընդգծել է իսլամական երկրների միջև համակարգման անհրաժեշտությունը՝ «սիոնիստների ագրեսիային դիմակայելու և դադարեցնելու ուղղությամբ»։