Իրանի հիմնական քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն է. գեներալ-մայոր Սալամի

Արևելյան Ատրպատական նահանգի հրամանատարների եհտ հանդիպման ժամանակ, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին ասել է․ «Իրանի արտաքին քաղաքականության հիմքում հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն է, հաղորդակցության համապատասխան մայրուղիների ստեղծումը և օգտակար մշակութային, տնտեսական և քաղաքական փոխհարաբերությունները։ Իրանն իր հարևանների հետ շատ ընդհանրություններ ունի»։

Գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հավելել է. «Իրանը Հյուսիսի ու Հարավի, Արևելքի ու Արևմուտքի միջև կապի ոսկե կետն է և ունի մեծ առավելություն։ Մենք շատ ընդհանրություններ ունենք մեր հարևանների հետ։ Իրանի հիմնական քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն է, հաղորդակցության համապատասխան մայրուղիների ստեղծումը և մշակութային, տնտեսական և քաղաքական փոխհարաբերությունները»։

Նա նշել է․ «Մենք ձգտում ենք կառուցել ուժեղ ու զարգացած Իրան, ժամանակակից ու իսլամական Իրան և զարգացող Իրան՝ տնտեսական, քաղաքական, մշակութային և առևտրային ոլորտներում»: