Շանտղություն է այս անկյունաքարերին մոտենալ կեղտոտ թաթիկներով․ Արամ Մանուկյան

Անկախության հռչակագիրը փաստաթուղթ է, որն արտացոլում է ժողովրդի հավաքական արժանապատվությունը։ Այս մասին հայտնել է նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը՝ ելույթ ունենալով Անկախության հռչակագրին և Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելուն վճռական «ոչ» ասելուն նվիրված համաժողովում։

«Եթե ինչ-որ մեկը նպատակադրվել է փոխել այն, նշանակում է՝ ժողովրդի արժանապատվությանն ուղղված հարցեր ունի»,- ընդգծել է Մանուկյանը՝ ավելացնելով, որ հռչակագիրը միակն է, ո՛չ որոշում է, ո՛չ օրենք։ «Դա ծննդյան վկայական է, և անհնար է այն մերժել։ Հռչակագիրն ունիկալ է նրանով, որ ընդունվել է դեռևս ԽՍՀՄ պայմաններում»,- հիշեցրել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ նաև ԽՍՀՄ բաժանումն էր, որ ձևավորեց Հայաստանի զարգացման հեռանկարներ։ Նա հատկապես ընդգծել է, որ փաստաթուղթն ընդունվել է հանրության գերկոնսենսուսի պայմաններում։ Բազմակուսակցական հանձնաժողովը՝ 15 մարդուց բաղկացած, դիտարկել է 10 տարբերակ, ընտրվել է 3-ը, դրանք քննարկվել են, և 192 կողմ և զրո դեմ ձայնով ընդունվել, հիշեցրել է Մանուկյանը։

«Շանտղություն է այս անկյունաքարերին մոտենալ կեղտոտ թաթիկներով»,-ասել է Արամ Մանուկյանը։