Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը (տեսանյութ)

Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը։ Ամենօրյա պարբերականությամբ ադրբեջանական վանդալիզմի տասնյակ փաստեր ենք արձանագրում։ Համացանցում հրապարակված հերթական տեսանյութից հստակ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի վանդալները շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացնում Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը։

2020թ. սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանաահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմից ու 2023 թ. Արցախի ամբողջական հայաթափումից հետ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության թիրախում են հայտնվել Շուշիի պատմական գերեզմանոցները, Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերի բազմաթիվ գերեզմանոցներ, Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի գերեզմանոցը, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը և այլն։

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

***

Азербайджан систематически уничтожает культурное наследие оккупированного Арцаха на государственном уровне (видео)

Азербайджан систематически уничтожает культурное наследие оккупированного Арцаха на государственном уровне. Многочисленные случаи азербайджанского вандализма мы документируем в ежедневных сводах. Недавно в Сети появилось еще одно видео, на котором ярко изображены азербайджанские вандалы, использующие строительную технику, для сноса кладбища поселения Хин (Старый) Шен в Шушиской области Республики Арцах. После широкомасштабной войны, развязанной турецко-азербайджанским террористическим тандемом 27 сентября 2020 года и продолжающейся до 2023 года, Арцах стал свидетелем насиль В этот период исторические кладбища Шуши, многочисленные кладбища в поселениях Гадрут и Мартуни, кладбище села Сгнак Аскеранской области, братское кладбище села Хатерк Мартакертской области стали объектами государственной политики культурного геноцида.

Все это еще раз подчеркивает неминуемую угрозу разрушения и узурпации культурного наследия Арцаха. Согласно статье 4 Гаагской конвенции о защите культурных ценностей в вооруженном конфликте 1954 года любой акт вандализма, кражи, грабежа, неправомерного присвоения, вражде или репрессии против культурного наследия строго запрещен. Кроме того, первый Гаагский протокол 1954 года прямо запрещает уничтожение культурных или духовных ценностей на оккупированных территориях.