Երևանի օդանավակայանից սահմանապահ զորքերի դուրս բերման դիմում չենք ստացել. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին.

«Ռուսաստանը անբարյացակամ պահվածքի օրինակ է գնահատում Ալեն Սիմոնյանի խոսքերը՝ Երևանի օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին։ Իհարկե, հստակ չէ, թե որքանով է պաշտոնական Երևանի ԱԺ խոսնակը պատասխանատու իր բարձրաձայնած թեմայի վերաբերյալ։ Ռուսաստանը Հայաստանից ոչ մի հարցում չի ստացել՝ կապված Երևանի օդանավակայանից սահմանապահ զորքերի դուրսբերման հետ։ Մենք հասկանում ենք, որ թեման ծագել է Դմիտրի Սիրակովի գործի առնչությամբ, վստահեցնում ենք՝ ոչ մի հակաօրինական գործունեություն չենք ծավալել, մենք հարգում ենք պետությունների ազգային օրենսդրությունները»։