Բորելին որտեղի՞ց տեղեկությունը, թե պատրաստվում ենք հարձակվել Հայաստանի վրա. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գերմանական պատվիրակության հետ հանդիպմանը պատասխանել է ԵՄ հանձնակատար Բորելին և խոսել Հայաստանի վրա հարձակման թեմայից․ «Նախ, նրա այդ հայտարարությունները ոչ մի դեպքում իրականություն չեն արտացոլում և հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Երկրորդ․ Ադրբեջանը այս հայտարարությունները դիտարկում է որպես քողարկված սպառնալիք իր դեմ։ Այսպիսով, Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա կհանգեցնի դառը հետևանքների։ Նախ, որտեղի՞ց Բորելին տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Սրանք պարոն Մակրոնի ակնարկներն են։ Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է՝ հիմնված մեր երկրի դեմոնիզացիայի վրա՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ենթադրյալ հարձակման նախապատրաստման հետ։

2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի հետ վերջին սահմանային լուրջ լարվածությունից հետո մինչև այս տարվա փետրվարը իրավիճակը սահմանին հանգիստ էր։ Սակայն այն բանից հետո, երբ փետրվարին հայ դիպուկահարը ծանր վիրավորեց ադրբեջանցի զինվորին, մենք ստիպված էինք ժամանակին և ճշգրիտ պատասխան տալ։ Մեր պատասխանը տևեց մի քանի րոպե, և սա բավական էր, որպեսզի Հայաստանը հասկանա, որ ադրբեջանցիներին սպանելու փորձն անպատիժ չի մնա, և, ինչպես արդեն ասացի, անցած տարվա սեպտեմբերից, բացառությամբ այս դեպքի, խաղաղություն է տիրում սահմանում։ Ուստի, պարոն Բորելն ու Մակրոնն այս տեղեկությունը վերցնում են ոչ թե իրականությունից, այլ իրենց երազանքներից»։