Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում`

Փետրվարի 28-ի ցերեկը, 29-ին, մարտի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 28-ի ցերեկը, 29-ին, մարտի 1-3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 4-ին աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 6-8 աստիճանով։