Հայ գործընկերներին փոխանցեցի 15 միլիոն եվրոյի ֆինանսավորման համաձայնագիրը. Կիրալի

Արդյունավետ քննարկումներ ունեցանք փոխվարչապետներ Գրիգորյանի և Խաչատրյանի հետ Երևանում՝ հարաբերությունների ամրապնդման մեր համատեղ ջանքերի շուրջ։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալին․

«Հանդիպման ընթացքում փոխանցեցի ֆինանսավորման համաձայնագիր, որով 15 միլիոն եվրո է տրամադրվում փախստականներին բյուջետային աջակցության ուղղությամբ»,-գրել է նա։