Մի լուսանկարի պատմություն, կամ նիկոլի թշվառությունը

Օրերս ոստիկանական դիմակահանդես էին կազմակերպել Գյումրիում, նպատակ ունենալով շեշտել, որ վարչապետը դեռ հզոր է և դրության տերն է…

Ամսի 23֊ին, առավոտ 6֊ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից նախ ներխուժում են որոշ անձանց տներ, առանց պատճառի բերում բաժիններ, հույս ունենալով, որ քաղաքում սարսափ/աժոտաժ կսկսվի, թե հեղինակությունների են տարել (թե ո՞վ ինչքանով է հեղինակություն, կամ ինչքանով են սրանց ծառայել մի օր կասեմ), 8 ժամ սպասելուց հետո տեսնելով, որ ոչ մեկին հետաքրքիր չի, Երևանից հրահանգում են անցնել <<սարսափ>> պլանի <<Բ>> տարբերակին, պարեկների և տեղի ոստիկանների հետ սկսեցին քաղաքի փողոցները փակել մի քանի ջահելի նիվա կանգնեցնել, բեռնախցիկ ստուգել։

Բնականաբար այս տարբերակն էլ չաշխատեց, ոչ ոք չսարսափեց, ավելին շատ տեղերում վարորդները սկսեցին ծաղրել ու ազդանշնաներով <<ողջունել>>, մի 40 րոպե կանգնելուց հետո քոռ ու փոշման հեռացան։

Այլևս բոլորն են զզված, անտարբեր և անհաղորդ նիկոլական թե քարոզչության և թե բռնության սպառնալիքի նկատմամբ և յուրաքանչյուրն է ակնկալում կարող առաջնորդի հետևից շարժվելու և մի բան փոխելու..

Երկրում իրավիճակ է փոխվել արդեն քաղաքացու հայ տեսակն է ընդունելի, ոստիկանի էլ` ընդդիմադիրը, իսկ հեղինակության ռեալ հայրենասերն է հարգված, իսկ մնացածը փուչիկ են, ինչպես փուչիկ էին 18-ի դուխովները…

 Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից