Բարձրաստիճան թուրք զինվորականները Բաքվում քննարկում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Ազգային պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Ալփայի հետ՝ տեղեկացնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի մասին։
Քննարկվել են ռազմական համագործակցության և անվտանգության հարցեր։