Մտադիր եմ թեկնածությունս առաջադրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում. Գևորգ Պետրոսյան

ԵՊՀ դասախոս, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ուսանողներին՝ հարցնելով նրանց կարծիքը:

«Սիրելի ուսանողներ, մտադրություն ունեմ թեկնածությունս առաջադրել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, ոչ ոք չի հանդնգնում նման հայտ ներկայացնել ֆակուլտետի ներսից…

Ձեր կարծիքը որոշիչ է»։