Արցախում պայթյունից տուժած մեկ երեխա է բուժումը շարունակում ԱՄՆ-ում. Ավանեսյան

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով արտերկիր բուժման մեկնած հիվանդների մեծ մասը վերադարձել է: Այդ մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրանց վերականգնողական բուժօգնությունը շարունակվում է կազմակերպվել Հայաստանում։

«Ունենք մի անչափահաս երեխա, որը հիմա ԱՄՆ-ում է, շարունակում է իր բուժումը, ավարտելուց հետո կվերադառնա Հայաստան»,- նշեց նախարարը։