Փաշինյանը ԱԺ-ում ՔՊ-ականների հետ քննարկել է Մյունխենի անվտանգության համաժողովի արդյունքները

Փետրվարի 26-ին, Ազգային ժողովում, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ: Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի ունեցած հանդիպումները և դրանց առնչվող հարցեր: