Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը՝ Բեռլինում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր մոտ օրերս կայանալիք հերթական հանդիպման մասին։