Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները։

Ռուսաստանի նախագահը շնորհավորել է թուրք գործընկերոջը՝ 70-ամյակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: