Կոնդ թաղամասը հետագայում ամբողջությամբ օտարվելու է

Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը զեկուցեց, որ Կոնդ թաղամասում գտնվող շենք–շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում: Կա քաղաքապետի 154 որոշման նախագիծ և 25 որոշում, մարդիկ ծանուցվել են վճարումների վերաբերյալ, բայց այս պահին դրությամբ դեռ վճարումներ չկան։

Ըստ գոտիականության` կադաստրային արժեքը 1 ք/մ համար կազմում է 214 և 139 հազար դրամ։

«Այս ողջ նախագծի տրամաբանությունն այն է, որ կոնդեցիներն իրենց իրավունքները կարողանան առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով փաստացի իրենց սեփականության հատվածներ իրենց սեփականությունը չէր հանդիսացել: Հիմա գոնե հասկանանք, թե մեկ քմ-ի համար միջինը ինչ վճարի մասին է խոսքը»,-ասաց Ավինյանը: