Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը այցելել է Ղազարավանի կանանց մենաստան

Այսօր Արագածոտնի թեմում հյուրընկալվեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Հայտնում են Արագածոտնի թեմի մամուլի ծառայությունից։

«Ուղեկցությամբ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Պատրիարք Հայրն այցելեց թեմում գտնվող Ղազարավանի կանանց մենաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ: