Հայաստանը որևէ մեկի «հետնաբակը» չէ, այլ բարեկամ երկիր է. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանը ոչ ոք չի սեփականաշնորհում։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Հայաստանը որևէ մեկի «հետնաբակը» չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր է, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարում է Ֆրանսիան»,- նշել է դեսպանը՝ մեկնաբանելով Politico պարբերականի հոդվածը, որում նշվել է, թե «Ֆրանսիան իր դրոշն է բարձրացրել Ռուսաստանի հետնաբակում՝ Հայաստանի հետ զենքի մատակարարման գործարքների միջոցով»: