Իրանի անվտանգության ուժերը Սպահանում ձերբակալել են ահաբեկչական ցանցի անդամների

Իրանի անվտանգության ուժերը Սպահանում ձերբակալել են ահաբեկչական ցանցի անդամների, տեղեկացրել է Mehr-ը՝ հղում կատարելով նահանգի դատական համակարգում ունեցած աղբյուրին։

Սպահանի գլխավոր դատավոր Ասադոլա Ջաֆարին ուրբաթ հայտնել է, որ փետրվարի սկզբին ձերբակալվել է ութ ահաբեկիչ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 45-ամյակի արարողության նախօրեին։

Նա ավելացրել է, որ հետախուզության ուժերը ձերբակալել են նաև 13 ահաբեկչի և առգրավել մեծ քանակությամբ զինամթերք և զենք, այդ թվում 55 ինքնաշեն ռումբ։

Թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել է 21 մաքսանենգ, նշել է նա։