Լոնդոնի դատարանը կալանք է դրել ադրբեջանցի պատգամավորի ու նրա կնոջ՝ 22 անշարժ գույքի վրա

Լոնդոնի Բարձր դատարանը փետրվարի 23-ին կալանք է դրել ադրբեջանցի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևին ու նրա կնոջը պատկանող 39 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 22 անշարժ գույքի վրա, փոխանցում է «Լուրեր»-ը:

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության կենտրոնի (OCCRP) հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ Ֆեյզիևը և նրա կինը կասկածվում են ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների հաշվին գույք ձեռք բերելու համար: Կալանքի տակ վերցված օբյեկտների թվում են Լոնդոնում մի քանի բնակարաններ և այլ անշարժ գույք:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։