Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ-ից կրակ է արձակվել իրենց դիրքերին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե իբր փետրվարի 23-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսիում տեղակայված հայկական դիրքերից կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական ՊՆ-ը հայտնում է, որ իրավիճակի սրումը կանխելու և երկու երկրների պայմանական սահմանին կայունություն ապահովելու նպատակով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել։

«Կոչ ենք անում Հայաստանի ռազմական ղեկավարությանը թույլ չտալ նման սադրանքներ՝ ուղղված պայմանական սահմանին իրավիճակի ապակայունացմանը և պատասխանատվության ենթարկել այդ սադրանքներն իրականացնողներին»,- նշվում է թշնամու հայտարարության մեջ։