44-օրյա պատերազմում վիրավորված Աբիգ Մարգարյանը բուժում կստանա Մոսկվայում․ Կառավարությունը գումար հատկացրեց

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պահուստային ֆոնդից 4 մլն 218 հազար դրամ հատկացնել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Աբիգ Արամի Մարգարյանի բուժումը Մոսկվա քաղաքի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտում իրականացնելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ առաջին կարգի զինհաշմանդամ Աբիգ Արամի Մարգարյանը 44-օրյա պատերազմում ստացել է քունք-ճակատ-ակնակապճային շրջանի միջանցիկ թափանցող բեկորային վիրավորում (երկու կողմից), ձախ ակնակապճային շրջանում ելքի անցքով ՝ ակնաբբերի վնասումով և ճակատ հիմնային շրջանի ջնջխումով վիրավորումների առաջացրած բարդությունները, անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել բուժումը շարունակելու գործընթաց:

Մասնագիտական հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն՝ զինվորական ծառայության ընթացքում պարտականությունները կատարելիս բեկորային վնասվածք ստացած Աբիգ Արամի Մարգարյանի բուժումը Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտում կազմակերպման վերաբերյալ: