ԱՄՆ նախագահը Պուտինին անվանել է «խելագար շան որդի»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի, Կալիֆորնիայում միջոցների հավաքման հրապարակային միջոցառման ժամանակ Ռուսաստանի դիկտատոր Վլադիմիր Պուտինին անվանել է «խելագար շան որդի», գրել է AFP-ն։

«Մենք խելագար շան որդի ունենք (SOB), ինչպես այդ տղան է՝ Պուտինը, էլի ոմանք, և մենք միշտ պետք է անհանգստանանք միջուկային հակամարտության հետ կապված, բայց մարդկության գոյաբանական սպառնալիք է մնում կլիման»,- ասել է Բայդենն իր կարճ ելույթում Սան Ֆրանցիսկոյի միջոցառման ժամանակ, որին ներկա էր թղթակիցների ոչ մեծ խումբ։

Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ն ուրբաթ կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասին՝ կապված ռուսական բանտում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու մահվան հետ։

«Մեկ այլ անգամ Պուտինին, որը ներխուժել է Ուկրաինա 2022թ. փետրվարին, Բայդենն անվանել է «մսագործ» և «ռազմական հանցագործ», գրել է կայքը: