Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններին ու մեդալակիրներին մեծ շուքով դիմավորել են հայրենիքում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն այս գիշեր վերադարձել են Բուլղարիայից: Եվրոպայի առաջնությունից մեդալներով վերադարձած ծանրորդներին  «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ, մարզասերներ: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ու կանանց թիմերը միասին նվաճել են 11 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներ (առանձին վարժությունների մեդալները ներառյալ)։ Այս ցուցանիշով Հայաստանը Եվրոպայում լավագույնն է:

Տղամարդկանց թիմային պայքարում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած ընտրանին երկրորդն է՝ զիջելով միայն Բուլղարիային: