Մենք խոստումնալից երիտասարդ սերունդ ունենք․ Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի մարզիչ

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ամփոփել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի վարկանիշային առաջնությունը:

«Եվրոպայի առաջնությունը մեր այս տարվա առաջին մրցաշարն էր, որը վարկանիշային էր:  Բացի Եվրոպայի առաջնությանը լավ մասնակցելուց, մեր նպատակը նաև այն էր, որ մեր աղջիկներն ունենան օլիմպիական վարկանիշ: Սակայն այդ վարկանիշային միավորները ձեռք բերելն ավելի դժվար էր»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ներսիսյանը:

Վերջինս անդրադարձավ նաև Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանին` ընդգծելով, որ Հայաստանը կանանց Եվրոպայի առաջնությունում վերջին անգամ չեմպիոն ունեցել էր 2016 թվականին․ «2016 թվականից հետո թիմի հիմնասյուները` Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը, գրեթե միաժամանակ ավարտեցին կարիերան: Հռիփսիմեն  հետագայում կրկին վերադարձավ: Մեր պատանի սերունդը խոստումնալից է: Շատ աշխատելու դեպքում հաջորդ Օլիմպիական խաղերին մենք կունենանք հնարավորինս շատ տեղեր և, ինչու ոչ, նաև՝ մեդալներ»,-ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։