Թաթոյանը Վեհափառին է ներկայացրել Ներքին Հանդի իրավիճակը, Ադրբեջանի հարձակումների հետևանքները

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի այսօրվա ժողովին։

Ժողովի քննարկել է Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումները։

Խորհրդանշական այս օրը, որ արտահայտում է հայ ժողովրդի վճռականությունն ու սեփական իրավունքներին տեր կանգնելու կամքը,  քննարկվել են Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և մի շարք այլ հարցեր։

Թաթոյանը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացրել է մի քանի օր առաջ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղ փաստահավաք աշխատանքների արդյունքները. 4 հայ զինծառայողները զոհվել են Հայաստանի ներխուժած ադրբեջանական հանցավոր տեղակայումներից: Այդ զինված ստորաբաժանումներ խաթարել են մարդկանց բնականոն կյանքն ու անվտանգությունը։