Սա արդեն աղետ է, կամ շատ մեծ աղետի նախանշան…

Արևելյան սահմանից ժամկետային զինծառայողներն ահազանգում են, որ իրենց իջեցրել են դիրքերից և փոխարինել 25-օրյա հավաքների մասնակիցներով և մեկնաբանում, որ ամենայն հավանականությամբ հանձնելու են, և իրենց իջեցնելը պայմանավորված է առավել թույլ դիմադրություն կազմակերպելու նպատակով։

Բնականաբար ներկա կառավարիչներից ամեն տեսակի ստորություն և դավադրություն Հայաստանի նկատմամբ սպասելի է, բայց այստեղ այլ հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել։

Լուրի իսկություն ինչքանով է հավաստի, ինչքանով ճիշտ կամ սխալ, այլ խնդիր է, չեմ էլ ակնկալում ՊՆ մեկնաբանությանը, բայց այլևս կա մեկ փաստ, ժամկետային զինծառայողը սեփական երկրի ղեկավարին չի դիտարկում որպես գերագույն գլխավոր հրամանատարի, իր թիկունքը պահող և հաղթանակ ապահովողի, այլ նրան վերաբերվում է, որպես ստոր դավաճանի, հող հայրենիք հանձնողի, զինվորին թիկունքից խփողի։

Սա այլևս աղետ է, կամ շատ մեծ աղետի նախանշան…

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից