Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա. բեռը բաղկացած է տարբեր էլեկտրական սարքավորումներից, հաղորդել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը։

«Մարդասիրական բեռը ներառում է ավելի քան 670 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 26 տրանսֆորմատոր և ամբողջական տրանսֆորմատորային կետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բեռը Սումգայիթի տեխնոլոգիական պարկից կհասցվի 25 բեռնատար մեքենաներից բաղկացած շարասյունով։ Էներգետիկայի նախարարությունը հավելել է, որ մարդասիրական օգնություն է ուղարկվել տուժած շրջանների կայուն էլեկտրամատակարարման վերականգնմանը աջակցելու համար։

Նախկինում Ադրբեջանից նմանատիպ մատակարարումներ իրականացվել են 2023 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին, ինչպես նաև 2024 թվականի հունվարին։ Դրանք գնահատվում են 7,6 մլն դոլար։