Ռաֆայել Վարդանյանը՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի պաշտոնից:

Ռաֆայել Հարությունի Վարդանյանի կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 06-ին, Երևան քաղաքում:

2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2010թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեությունը

2008-2011թթ. – ՀՀ պաշտպանության նախարարությունում որպես օպերատիվ բաժանմունքի հետաքննիչ

2011-2012թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հետաքննչական խմբի պետ

2012-2014թթ. – ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության իրավաբանական խմբի իրավախորհրդատու

IV-IX.2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի քննիչ /ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչի/

2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ

2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/

2019-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/

2020-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ

2021-2024թթ. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ

Պարգևները

ՀՀ Նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 01-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ՀՀ վարչապետի 2018 և 2019 թվականների որոշումներով՝ շնորհակալագրերով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: