ՌԴ-ն պաշտպանում է մեր պետության անբաժանելի մասը կազմող տարածքները, որոնք դարեր շարունակ եղել են նրա կազմում. Մեդվեդև

Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության (SVO) ժամանակ պաշտպանում է այն տարածքները, որոնք դարեր շարունակ եղել են իր կազմում, և որոնք փորձել են խլել իրենից։

Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ Չեչնիա կատարած իր այցի ժամանակ դիմելով Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի շրջանավարտներին։

«Ընկեր կամավորնե՛ր, հիմա իսկապես յուրահատուկ շրջան է մեր երկրի համար, մենք պաշտպանում ենք մեր երկիրը, մեր ժողովրդին, մեր պետության անբաժանելի մասը կազմող տարածքները, որոնք դարերով եղել են մեր պետության մաս, և որոնք փորձել են խլել մեզնից»,- ասել է Մեդվեդևը։