Վրաստանի բանկը Ամերիաբանկը կգնի 303.6 մլն դոլարով․ մանրամասներ գործարքից

«Bank of Georgia Group PLC»-ն, որը «Վրաստանի բանկի» սեփականատերն է, հայտարարել է Ամերիաբանկի 100% բաժնետոմսերի գնման մասին։ Հայտարարությունը հրապարակվել է այսօր, որտեղ նշված է, որ գործարքը կկազմի 303.6 մլն դոլար։

Վրաստանի Բանկի տնօրենների խորհրդի նախագահ Մել Կարվիլն ասել է.

«Այս գործարքը նշանակալի հանգրվան է խմբի համար և նոր էջ մեր ռազմավարական զարգացման մեջ: Ամերիաբանկի միջոցով մենք պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան, որի տնտեսությունն ամենաարագ զարգացողներից մեկն է: Ամերիաբանկն ունի լավ հարգված և փորձառու կառավարման թիմ, և ես ուրախ եմ, որ նրանք կմնան գործարքի ավարտից հետո»։
Գործարքի ավարտից հետո բաժնետոմսերի 10 տոկոսը կպատկանի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)-ին։