Բացահայտորեն փորձ է արվում կոտրել Հայոց պետականության գաղափարը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի փոխդեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը  7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի բովանդակության մասին մասին գրել է․

«7-րդ դասարանի Հայոց պատմության «դասագրքի» մասին կարող ենք արձանագրել հետևյալը.

  1. բացահայտ կեղծված է պատմությունը,
  2. ամեն թեմայում կան տասնյակից ավելի կոպիտ սխալներ, անճշտություններ, «վրիպակներ»,
  3. բացահայտորեն փորձ է արվում կոտրել Հայոց պետականության գաղափարը,
  4. բացակայում են հերոսները, որոնք կարող են օրինակ ծառայել պետության համար պիտանի քաղաքացի ձևավորելու գործընթացում։

Այդ հակապետական «վրիպակ դասագիրքը» անհրաժեշտ է հնարավորինս արագ դուրս բերել դպրոցից»։