Շմոլ գազից թունավորված երեխաների վիճակները գնահատվում է բավարար

Շտապ օգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում։ Այս մասին հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի  ղեկավար Շուշան Դանիելյանը:

Երեխաներից 5-ի վիճակը գնահատվել  է  միջին ծանրության, մեկինը՝ ծանր։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ:
Երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնությունը՝ վիճակները գնահատվում է բավարար: Շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից: