Ալիևը Թուրքիայում է

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ այցն իրականացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

ՏԱՍՍ-ը գրում է, որ Ալիևը Անկարա է գնացել Մյունխենից, որտեղ մասնակցել էր անվտանգության համաժողովին։

Այցի պաշտոնական մասը նախատեսված է փետրվարի 19-ին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Անկարայի Էսենբոգա օդանավակայանում Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն և այլ պաշտոնյաներ։