Արման Անդրեասյանն իր հաղթանակը նվիրել է եղբորը` 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանին

Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանն իր հաղթանակը նվիրել է եղբորը` 44֊օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանին, ով գերի չընկնելու նպատակով պայթեցրել էր նռնակը և զոհվել էր:

Ինչպես արդեն հայտնել ենք, ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանն այսօր դարձել է Եվրոպայի չեմպիոն` 7։3 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցչին: