Ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Արման Անդրեասյանը մրցեց Վրաստանը ներկայացնող Ակակի Կեմերտելիձեի հետ: Հայ ըմբիշը գերազանցեց մրցակցին 7:3 հաշվով:

Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե, ինչպես նաև աշխարհի 2023 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր է։

Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում իր 4-րդ ոսկե մեդալը նվաճեց 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը: