Պեսկովը Նավալնու մահվան մասին Արևմուտքի հայտարարությունները բացարձակապես անընդունելի է համարում

Կրեմլը Ալեքսեյ Նավալնու մահվան վերաբերյալ Արևմուտքի հայտարարությունները համարում է բացարձակապես անթույլատրելի՝ հաշվի առնելով, որ քննվում են մահվան պատճառները, և դեռ ոչինչ հայտնի չէ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Փետրվարի 16-ին Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում։ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հաղորդել է, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։