Փաշինյանը հայտարարում է՝ հարձակման վտանգ կա, ու բոլորով մեկնում են գործուղման

2 օր առաջ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ադրբեջանը պլանավորում է հարձակում, և ուժի միջոցով ցանկանում է տարածքներ գրավել:

Հաջորդ օրը երկրից բացակայում են, կառավարության ղեկավարը, փոխվարչապետը, ՊՆ նախարարը, ԱԺ նախագահը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դա նույնն է, որ զորամասի հրամանատարը ժողով անի, և իր ենթականերին ասի, որ պետք է զգոնությունը բարձրացնել, քանի որ հարձակման վտանգ կա և այլն, ու հաջորդ օրը տեղակալների հետ միասին մեկնի գործուղման:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից