Միրզոյանը Ավստրիայի և Էստոնիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է տարածաշրջանի վերջին զարգացումները

Մյունխենի անվտանգության խորհրդի շրջանակներում փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և վերջին զարգացումներին։