Ալիևը Մյունխենում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է «խաղաղության պայմանագրի» հարցերը

Փետրվարի 16-ին Մյունխենում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Զրույցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները բոլոր ոլորտներում, վստահություն հայտնել համագործակցության հետագա ընդլայնման։

Կողմերը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և տարածաշրջանային հարցեր։