Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժամանակաշրջանում կառուցված Արծվի հուշարձանը

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդն ահազանգում է․

«Ադրբեջանի վարչախումբը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժամանակաշրջանում կառուցված եւ ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշը հանդիսացող Արծվի հուշարձանը»: